Live24
Հունիսի 10, 2025
Live24

Live24

Լուրեր

«Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․

«Հարգելի Շիրակցիներ, հունիսի 12-ը լինելու է Սրբազան Պայքարի ամենարորոշիչ օրերից մեկը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլորիդ այդ օրն անպայման լինել Երևանում՝ Բաղրամյան պողոտայում։

Գյումրիից միասնական երթով շարժվում ենք "Յոթ Վերք" եկեղեցու դիմացից՝ ժամը 12։00-ին։
Տրանսպորտային խնդիր ունեցող անձինք կարող են զանգահարել 093015149 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Բոլոր պատգամավորները վաղը կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն սադրել ոստիկաններին։

Այս մասին ԱԺ-ում  հայտարարեց  Ալեն Սիմոնյանը:

«Ես համաձայն չեմ պարոն Դանիելյանի հետ, պարոն Դանիելյանը թող մանդատը չդնի, թող դուրս գա Դաշնակցությունից, որը մեծ արհավիրքների հեղինակ է ու հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-հայտարարեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը կարծում է, թե վաղը սադրանքներ կլինեն:

«Բոլոր պատգամավորները վաղը կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն սադրել ոստիկաններին»,- նշեց նա:

Սիմոնյանը դիմեց նաև ՀՀ քաղաքացիներին.

«Զերծ մնացեք սադրանքներից, մի տրվեք բոլոր ստերին, որով ձեզ ոգևորում են, որ իրենք, պաշտպանված իրենց մանդատներով, ձեզ տանեն ու ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»:

«Այս մարդիկ շատ են ցանկանում, որ փողոցներում ունենան կրիտիկական զանգված, սակայն չեն խորշում այդ նույն ժողովրդի զանգվածներին «ժեխ», «փթիր», «թուրք», «անասուն», «փնթի», «դավաճանի ծնունդ», «գեհենի ծնունդ», «ոչխար», «այլանդակ»:
Երբ մեր ընդդիմադիր գործիչները մեզ մեղադրում են, որ մենք թշնամանքի և ատելության խոսքեր ենք ասում, ապա թող լսեն իրենց:
Մենք հրաշալի պաշտպանում ենք մեր ժողովրդի շահերը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

ԱԺ-ի ամբիոնից, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր արդեն լքել էին դահլիճը, ՔՊ-ական Լուլուն` Լուսինե Բադալյանը, հայտարարեց. «Դուք էլի չեք դնելու ձեր մանդատները:

Նախ, որովհետև դրանք դնելով, սահմանադրական ճգնաժամ ԱԺ-ում չի առաջանալու, իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ, չեք ընտրվելու:

Երկրորդ` ձեզ մանդատ տվողները պահանջում են, որ դուք վայր դնեք դրանք, իսկ մեզ ընտրած ժողովուրդը չի պահանջում, որ մենք մեր մանդատները վայր դնենք: Եվ, հետևաբար, խնդրում եմ, մեր մանդատների ետևում այսուհետև չթաքնվեք»:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Նիկոլ Փաշինյանին
Եվրախորհրդարանի ընտրության արդյունքները ԵՄ-ում եղանակ ստեղծող երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա) ցույց են տալիս, որ պարտվում են գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչները և գալիս են ազգային-պահպանողական դեմոկրատական ուժերի ժամանակները:

Եվրոպական ընտրության արդյունքները նաև ցույց են տալիս, որ մերժվում է ապազգային, գլոբալիստական, գեդոնիստական արժեհամակարգը, մերժվում է Ռուսաստանի ու Իրանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատերազմը, մերժվում է արյունաբեր քաղաքականությունը, քանզի տուժում են ոչ միայն մանրադրամի ֆունկցիա կատարողները (Ուկրաինայում հարյուր հազարավոր զոհեր կան), այլ նաև ԵՄ շարքային քաղաքացիները, հարվածներ են ստանում ավանդական ինստիտուտները, իրական ժողովրդավարական արժեքները:
Ֆրանսիայում Լե Պենի գլխավորած կուսակցության հաջողությունը շատ լավ ազդակ էր աշխարհի ազգային ու առողջ ուժերին, որ պետք է պայքարել ու մերժել անդրօվկիանոսյան կենտրոնից եկող պարտադրանքը՝ պաշտպանելով սեփական ինքնությունն ու անկախ պետականությունը: «Մայր Հայաստանի» որդեգրած քաղաքականությունն ու դավանած արժեքներն ամբողջությամբ տեղավորվում են միջազգային այդ «թրենդի» մեջ:
Նկատենք, որ Վրաստանի իշխանությունների վարքագիծը համահունչ է ԵՄ-ի առողջ ուժերի ու գլոբալ պատերազմի կուսակցությանը մերժած ԵՄ քաղաքացիների վարքագծին: ԱՄՆ փորձում է Վրաստանը դարձնել մանրադրամ և «ա լյա» Ուկրաինա օգտագործել Ռուսաստանի դեմ: Վրաստանի իշխանությունները չեն ընդունում այդ պարտադրանքը և պայքարում են Վրաստանի ինքնիշխանության համար:
Ի տարբերություն Վրաստանի իշխանությունների՝ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում են Հայաստանի ուկրաինացման ճանապարհով՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին: Այդ քաղաքականությունը մերժվում է ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից: Հայաստանի ներքաղաքական ճգնաժամն ասվածի վառ ապացույցն է: Իսկ դա նշանակում է, որ նիկոլական իշխանությունը դուրս է շպրտվելու քաղաքական ասպարեզից ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ում է դուրս շպրտվում գլոբալ պատերազմի կուսակցությունը (Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորհրդարանի արտահերթ ընտրություններ է նախաձեռնել և չի բացառել սեփական հրաժարականը): Ինչպես ասում են՝ տարոսը Նիկոլին»:

Անդրանիկ Թևանյան

4 արեւմտամետ կուսակցություն, որոնք ստեղծել են Ժողովրդավարական ուժերի հարթակ, կոչ են արել Նիկոլ Փաշինյանին՝ առաջիկա 3 – 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա-
ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3 - 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով»:

Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Տիգրան Խզմալյան

Հանրապետություն կուսակցություն
Արամ Զ․ Սարգսյան

Հանուն Հանրապետության կուսակցության
Արման Բաբաջանյան
Քրիստոնեա-

ժողովրդավարական կուսակցություն
Լևոն Շիրինյան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունները երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝  հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել էր Բագրատ Սրբազանը։

Եթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է.

Անդրանիկ Քոչարյանը զգուշացնում է

 

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային