Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում մտադիր է ֆիլմ նկարել սահմանամերձ բնակավայրերի մասին և ներկայացնել Հայաստանի բնակիչներին:
Բլոգերի խոսքով, եթե ՀՀ ՊՆ-ն թույլ տա, ինքը կայցելի սահմանամերձ բնակավայրեր:
«Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես է ադրբեջանական ագրեսիան խանգարում հայ խաղաղ բնակիչներին ապրել իրենց նորմալ կյանքով»,-ասել է Լապշինը:
Բլոգերը նաև պետմել է, որ ինքը եղել է 140 երկրներում, բայց Հայաստանն ամենագեղեցիկներից մեկն է:
Լրագրողներին հարցին՝ նախատեսո՞ւմ է այս անգամ այցելել Արցախ, Լապշինը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է, բայց հիմա դա ցանկալի չէ՝ ելնելով Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներից: Եթե ես գնամ Ղարաբաղ, դա Ադրբեջանի իշխանությունը կօգտագործի իր խնդիրները ծածկելու և հանրության ուշադրությունն այլ խնդիրների վրա սևեռելու համար»:
0Comments