Թուրքիան եւ ԱՄՆ-ը կշարունակեն բանակցությունները Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մանրամասնում է, թե հատկապես ինչի համար է այն կարևոր

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը կշարունակեն բանակցությունները Սիրիայի անվտանգության գոտու ստեղծման շուրջ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

Չավուշօղլուն հաղորդել է, որ առաջիկա բանակցություններում պետք է հայտնի լինի, թե որքանով է Սիրիայի անվտանգության գոտու գաղափարների վերաբերյալ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների տեսակետները համընկնում:

«Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին կարեւոր է կայունության, սիրիացիների տուն վերադարձի, այդ թվում` մեր քուրդ եղբայրների,  եւ ահաբեկչության դեմ պայքարի համար», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: