Հայտնի է դարձել ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերայի օրը. 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան կհեռարձակվի ապրիլի 14-ին: Այդ մասին ասվում է YouTube-ում հրապարակված սերիալի թիզերում, գրում է Daily Mail-ը:
Ավելի վաղ HBO հեռուստաալիքը հրապարակել էր հեռուստասերիալի նոր՝ եզրափակիչ եթերաշրջանի առաջին կադրերը: Տեսանյութի գործողությունները տեղի են ունենում Ուինթերֆելի դամբարանում, որտեղ Ջոն Սնոուն, Սանսան ու Արյա Սթարքը հանդիպում են իրենց նախնիների տանը՝ ընտանիքի հանգուցյալներին այցելելիս:
«Գահերի խաղը» հայտնի է դարձել սյուժետային անսպասելի զարգացումների շնորհիվ՝ ներառյալ գլխավոր հերոսների մահը: Այն նկարահանվում է 2011թ.-ից ի վեր և այդ ընթացքում արժանացել է 38 «Էմմի» մրցանակի:
Հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերայի օրը
8-րդ եթերաշրջանը կմեկնարկի շատ շուտով
0Comments