Շարունակվում են Չինաստան- ԱՄՆ առևտրային բանակցությունները

Չինաստանի փոխվարչապետը կմեկնի Վաշինգտոն

ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ամենայն հավանականությամբ հունվարին կմեկնի Վաշինգտոն առևտրային բանակցությունները շարունակելու համար: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
«Այժմ մտադրություններն այնպիսին են, որ ավելի ուշ այս ամսվա ընթացքում փոխնախագահ Լյու Հեն, ամենայն հավանականությամբ, կայցելի մեզ», - հայտնել է Մնուչինը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում դաշնային կառավարության աշխատանքի ժամանակավոր նվազեցումը չի ազդի բանակցությունների ընթացքի վրա: