Միացյալ Նահանգների նախկին չորս նախագահները հայտարարել են, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման վերաբերյալ վերջին հայտարարություններից մեկը կեղծ է:
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ բոլոր ողջ նախագահներն էլ ափսոսում են, որ իշխանության օրոք սահմանին պատ չեն կառուցել:
Սակայն Բարաք Օբամայի, Ջորջ Բուշ կրտսերի, Բիլ Քլինթոնի ու Ջիմի Քարտերի խոսնակները The Washington Post-ի հետ զրույցում հայտնել են, որ նախկին ղեկավարներից որևէ մեկը Թրամփին նման բան չի ասել, հայտնում է tert.am-ը:
Հայտնի է, որ Թրամփը նման հայտարարությամբ էր հանդես եկել անցած ուրբաթ:
«Դա դեռ պետք է արված լիներ ինձ նախորդած նախագահների օրոք: Նրանք բոլորն էլ շատ լավ գիտեն այդ մասին: Նրանցից որոշներն ինձ ասել են, որ իրենց իշխանության օրոք պետք է դա անեին»,-ասել է նախագահը:
Հայտնի է, որ Թրամփը Կոնգրեսից 5,6 մլրդ դոլար է պահանջում պատի կառուցման համար:
0Comments