ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ձմեռային զորակոչի ժամանակ մեծ փոփոխություններ չեն լինելու, զորակոչը կազմակերպվելու է ինչպես միշտ:
«Առողջությանն ենք ուշադրություն դարձնելու, որպեսզի հետագայում կարողանանք ճիշտ նշանակումներ կատարել զորքերում: Քանի որ ձմեռ է՝ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում տեղափոխման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը, որպեսզի բոլորին անվտանգ հասցնենք ծառայության վայրեր»,-ասաց Արտակ Դավթյանը:
Արտակ Դավթյանը նշեց, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը շարունակվում են. «Այս պահի դրությամբ 72 հոգի դիմել է «Ես եմ» ծրագրով և 90-ից ավելի մարդ «Պատիվ ունեմ» ծրագրով: Բայց դրանք վերջնական թվեր չեն, դեռ առաջին օրն է զորակոչի»
2018 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ «Ես եմ» ծրագրով ծառայության է մեկնել 120 նորակոչիկ:
0Comments