Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն, օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։
Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։
Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։
2018-ին Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցածների «չեմպիոնը» Թուրքիայի նախագահն է։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հետ ունեցել է 19 հեռախոսազրույց։ Նրան հետևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Հեռախոսազրույցների թվով վեցերորդ տեղում է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում արդեն 6 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։
0Comments