Zham.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը:
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ունեցվածքի հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի ստանձման հայտարարագրում Երևանի քաղաքապետը հայտարարագրել է 21 միավոր անշարժ գույք՝
7 բնակարան,
6 ավտոտնակ,
2 հողամաս,
Հողին ամրակցված 5 անշարժ գույք,
1 անհատական բնակելի տուն:
Որպես շարժական գույք գրանցված է 2 ավտոմեքենա՝
NISSAN TIIDA
PEUGEOT PARTNER :
Հայկ Մարությանը գրանցել է 3 բաժնեմաս հետևյալ արժեքներով՝
5 հազար դրամ,
7 հազար 500 դրամ,
25 հազար դրամ:
Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմել են՝
9 մլն 500 հազար դրամ,
190 հազար դոլար,
10 հազար եվրո,
643 հազար չեխական կրոնա:
Ընդհանուր առմամբ՝ շուրջ 120 մլն դրամ:
Հայտարարգիրը ներկայացնելու օրվա՝ նոյեմբերի 14-ի դրությամբ Երևանի քաղաքապետն ունեցել է հետևյալ եկամուտները՝
10 մլն 779 հազար 854 դրամ, որը գոյացել է հետևյալ միջոցներից
5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն,
1 մլն 500 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
1 մլն 500 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
1 մլն 779 հազար 854 դրամ՝ հեղինակային իրավունքից օգտվելու դիմաց ստացված վարձատրություն,
1 մլն դրամ՝ այլ եկամուտներ:
Հայկ Մարության ևս 1 մլն 2 հազար 700 չեխական կրոնա է ստացել վարձակալության դիմաց ստացված վճարներից, որը դրամային փոխարժեքը կազմում է շուրջ 21 մլն 357 հազար 510 դրամ:
Հայկ Մարությանի կնոջ Իվա Մարությանի հայտարարագիրը դեռևս ներկայացված չէ:
0Comments