Դիլիջանում նորից ծառեր են հատվել

Ահազանգում է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հոլովակ է տարածել, որտեղ ահազանգում է՝ Դիլիջանում նորից ծառեր են հատվել:

«Այս անգամ գտանք 10 հատ մեծ եղևնի: Գուցե էլի կան, պետք է ուսումնասիրել, բայց մնացածը թողնում ենք համապատասխան մարմինների վրա: Այս դեպքը բացահայտելը պիտի դժվար չլինի մասնագետների համար»,- ասում է նախաձեռնության անդամներից մեկը: