Սուրբ Ծննդյան նվեր՝ կենդանիներին

Էգ առյուծներին դարչինով ու մուսկաթ ընկույզով գունդ են մատուցել

Սուրբ Ծննդյան նախաշեմին Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են ուրախացնել կենդանիներին և նրանց համար յուրահատուկ համեղ նվերներ են պատրաստել: Այս մասին գրում է Եվրանյուզը։ 

Գորիլլաների համար, օրինակ, մտածել են Սուրբ Ծննդյան օրացույց, որի օրերի վրա հեշտորեն կարելի է գտնել բրյուսելյան կաղամբ և կանաչի, որոնք սիրված են բրիտանական տոնական սեղանին: Ուղտերին նախաճաշին համեղ խոտ են տվել: Իսկ էգ առյուծներին դարչինով ու մուսկաթ ընկույզով գունդ են մատուցել։