Էջմիածնի քաղաքապետարանում օպտիմալացման արդյունքում 40 միլիոն դրամի աշխատավարձային ֆոնդ է տնտեսվել

Շուտով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն քաղաքում

 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վստահեցնում է՝ քաղաքում  կրքերը հանդարտվել են, Էջմիածինը վերադարձել է իր բնականոն կյանքին, եղած ցնցումները հետք չեն թողել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ մարդիկ սպասողական վիճակում են, շատ ակնկալիքներ ունեն: «Շուտով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն քաղաքում»,-ասաց նա:

Անդրադառնալով օպտիմալացումներին՝ Դիանա Գրիգորյանը նշեց, որ քաղաքապետարանում հաստիքացուցակը բերվել է  պատշաճ տեսքի, ինչի արդյունքում  40 միլիոն դրամի աշխատավարձային ֆոնդ է տնտեսվել:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանը մինչ հիմա ի՞նչ տարածքներ է հանձնել պետությանը, Էջմիածնի քաղաքապետն ասաց, որ Էջմիածին համայնքին որևէ գույք չի հանձնվել: «Տեղյակ եմ կուղբաբուծական տնտեսության տարածքի մասին, որը շրջանառվեց, սակայն այն հանձնվել է պետգույքի կառավարմանը»,-հավելեց նա: