Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» երրորդ միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Կոտի ֆիլմը մրցանակ է ստացել նաև լավագույն ռեժիսուրայի, լավագույն կոմպոզիտորի համար։ «Սպիտակ» ֆիլմի երաժշտությունը գրել է «System of a Down» ամերիկյան ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը:
Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին է: Նկարահանվել է երկրաշարժի 30-րդ տարելիցին: Թեև ֆիլմն անվանվել է «Սպիտակ», ռեժիսորը ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում։
2019-ին մրցույթին մասնակցում էին յոթ երկրից տասը ֆիլմ և տասը սերիալ։
«Սպիտակ» ֆիլմը Տիխոնովի անվան «17 ակնթարթ...» փառատոնում ճանաչվել է լավագույնը
Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին է
0Comments