Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «նոստրադամուսությունն» անթույլատրելի է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա պարզաբանեց, որ նախընտրում է այդ հարցում գուշակությամբ չզբաղվել: «Պաշտոնական տեղեկատվություն կա, ինչպես նաեւ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ներկա պահին ղարաբաղյան հիմնախնդրով բովանդակային քննարկում չկա: Ես հակված եմ այս հայտարարություններին հավատալուն: Կարծում եմ՝ նպատակահարմար է հիմք ընդունել Նիկոլ Փաշինյանի խոսքը, որն ասվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման շրջանակում»,- հավելեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ քաղաքական տեսանկյունից ենթադրություններ առաջ քաշելու փորձերն անլուրջ են այնպիսի կարեւորագույն հարցում ամբողջական տեղեկատվության բացակայության ֆոնին, ինչպիսին ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:
0Comments