Մեգան Մարքլը դիմել է հորը՝ խնդրելով դադարեցնել հետապնդումները

Ինչին ի պատասխան հայրը պահանջել է համատեղ ֆոտոշարք

74-ամյա Թոմաս Մարքլը բազմաթիվ տհաճություններ է պատճառել դստերը՝ Մեգան Մարքլին եւ ամբողջ թագավորական ընտանիքին սկսած այն պահից, երբ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հայտարարել են ամուսնության մասին։ Թոմաս Մարքլը մի քանի սկանդալային հարցազրույց է տվել, լուսանկարները մեծ գումարների դիմաց վաճառել պապարացիներին, չարաշահել հիվանդության փաստն ու նույնիսկ փորձել սեւացնել արքայազն Հարրիին։

ջընբգվֆցեդս

Մեգան Մարքլը որոշել է հայրիկից «անակնկալների» չսպասել եւ խոսել նրա հետ՝ բացատրելով, որ չի կարելի այդպիսի վարքագիծ դրսեորել։ Սակայն հայրը չի ցանկացել խոսել Մեգանի հետ։ 

«People» ամսագիրը մեջբերել է այն նամակը, որը Մեգանը գրել է հորը. «Հայրի՛կ, ես վշտացած եմ։ Ես սիրում եմ քեզ։ Խնդրում եմ՝ դադարիր հետապնդել ինձ»։

նձբտգվռֆոեցդ

Ինչին ի պատասխան հայրը պահանջել է համատեղ ֆոտոշարք: Ցավոք, այդպիսի որոշումները Մեգանն անձամբ չի կայացնում, քանի որ նա թագավորական ընտանիքի անդամ է։

Նշենք, որ Թոմասը ոչ մի անգամ չի փորձել կապվել դստեր հետ, թեեւ Մեգանի հեռախոսհամարը չէր փոխվել։ Նա գերադասել է շփվել լրագրողների հետ։ Նա արհամարհել է նաեւ հարսանիքի հրավերը, իսկ արարողության օրը չի նստել իր ետեւից ուղարկված մեքնենան։

նւձըհբջգվփֆցդ