Բա՞ն է փոխվել. այս անգամ Արարատ Միրզոյանի այցն Արցախ լինելու է խիստ համեստ եւ խնայողական

Այս անգամ ԱԺ նախագահի առաջին այցը լինելու է խիստ համեստ եւ հնարավորինս խնայողական

«Ժամանակ» թերթը գրում է. «Մյուս շաբաթ Արցախ է մեկնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախկինում ԱԺ նախագահների Արցախի Հանրապետություն այցերը, հատկապես առաջին, բավական ներկայացուցչական էին, դրանց կազմում ընդգրկված էին լինում խորհրդարանական տարբեր խմբակցություններ ներկայացնող մի քանի պատգամավորներ, քանի որ ՀՀ եւ ԱՀ խորհրդարանները իրար հետ հարաբերվում են ոչ թե բարեկամական խմբերի, այլ միջխորհրդարանական հանձնաժողովների մակարդակով:

Այս անգամ ԱԺ նախագահի առաջին այցը լինելու է խիստ համեստ եւ հնարավորինս խնայողական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում