![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%A1%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6%20%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%A6%D5%AB.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ելիսեյան պալատում գաղտնի ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հայտնում է Figaro թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը գաղտնի հանդիպել է Սարկոզիի հետ առավոտյան՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ։
Հանդիպման մասնակիցները ցանկացել են գաղտնի պահել իրենց զրույցի բովանդակությունը։
Ապրիլի սկզբին Էմանուել Մակրոնը հերքել էր իր և Սարկոզիի միջև «գաղտնի պայմանավորվածության» առկայությունը, ըստ որի՝ նախկին նախագահը, նախագահական ընտրություններում Մակրոնին աջակցելու փոխարեն, կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում։
0Comments