Ուկրաինայում նորածիններին անվանել են ի պատիվ ամերիկյան Javelin հրթիռների՝ Ջավելին և Ջավելինա

Մանրամասներ
ա

Ուկրաինայի Վիննիցայի մարզում և Կիևում նորածին տղային և աղջկան անվանել են ամերիկյան Javelin («Ջավելին») հակատանկային հրթիռային համակարգի պատվին՝ տղային՝ Ջավելին, աղջկան՝ Ջավելինա, հայտնում է korrespondent.net-ը՝ երկրի Արդարադատության նախարարությանը հղումով:

«Ոմանց համար (ծնողների – խմբ.) իրենց նորածինների համար անուն ընտրելիս վճռորոշ դեր է խաղացել պատերազմը, որում ուկրաինացիները արդեն երկրորդ ամիսն է, ինչ պայքարում են մեր պետության անկախության և ինքնիշխանության համար»,- նշել են գերատեսչությունում։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը ռեկորդ են սահմանել Javelin հակատանկային համակարգերի կիրառման արդյունավետության առումով։ Պենտագոնի տվյալներով՝  ուկրաինացիների պարագայում ամեն 112 կրակոցից 100 ճշգրիտ հարվածել է թիրախին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: