Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել Է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ Է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն դրսեւորի. դա կարող Է տեղի ունենալ «թեկուզ վաղը, թեկուզ վաղը չԷ՝ մյուս օրը»:
«Եթե Պուտինը պատրաստակամություն դրսեւորի նման հանդիպման նկատմամբ, ապա՝ բառացիորեն թեկուզ վաղը, թեկուզ վաղը չԷ՝ մյուս օրը: Նախագահ Զելենսկին պատրաստ Է այդ հանդիպմանը: Նրա դիրքորոշումը հստակ Է, այն ձեւավորվել Է բոլոր հարցերի շուրջ, եւ Ուկրաինան այդ զրույցին պատրաստ Է»,-ասել Է Կուլեբան «Ուկրաինսկայա պրավադա»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող Է տեղի ունենալ Պուտինի հետ Զելենսկու հանդիպումը: Նա հավելել Է, որ արդեն տարբեր երկրների միջեւ մրցակցություն եւ մրցում կա, որպեսզի ընդունի այդ հանդիպումը:
«Ես կարող եմ ասել, որ Զելենսկու եւ Պուտինի հանդիպումն անցկացնելու իրավունքի համար մրցությունն ավելի խիստ Է, քան Օլիմպիական խաղերի անցկացման համար»,-հայտարարել Է Կուլեբան: Ավելի վաղ Զելենսկու օֆիսի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել Է Պուտինի հետ Զելենսկու հնարավոր ուղղակի բանակցությունների համար փաստաթղթերի նախապատրաստման մասին:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին նշել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը կարող Է եւ պետք Է հանդիպում ունենա Զելենսկու հետ ոչ թե քննարկումների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ըմբռնումների արձանագրման համար:
0Comments