Թշնամին ծանր զինտեխնիկա է կուտակել Հայաստանի հետ սահմանին՝ Վարդենիսի և Գեղամասարի հատվածում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ավետյանի խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։
«Չեմ կարող ասել, թե ինչ գործողությունների է պատրաստվում թշնամին, բայց մենք ամեն վայրկյան պատրաստ ենք դիմակայել նրան»,- ասաց Ավետյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին տեղային ծանր մարտեր են ընթանում Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։ Հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի։
MediaHub
0Comments