Ադրբեջանական կողմից կան խոչընդոտներ. Փաշինյանը՝ համանախագահների սպասվող այցի առնչությամբ

Մանրամասներ

ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի դեռևս ուշացման հարցում կան խոչընդոտներ ադրբեջանական կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց  «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե  ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը: 

«Եվ ես այդ հարցը բարձրացրեցի, թե ինչու այցելությունը մինչև այդ պահը տեղի չի ունեցել: Եվ նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ»,-ասաց Փաշինյանը: