«Մուրացան» հիվանդանոցում կորոնավիրուսով 17 երեխա կա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Մանրամասներ

ա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցումայս պահին հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա։

«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին» թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․

Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։

Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19․․․»,- գրել է Մուրադյանը։