Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
0Comments