Հետագա գործընթացների ողջ պատասխանատվությունն ուղղակի դրվելու է «ժողովրդի» ուսերին

Մանրամասներ

1

Հուլիսի 15-ին՝ կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրությունների արդյունքում քաղաքացիներից ստացած Արցախի և Հայաստանի զարգացման դարաշրջան բացելու մանդատին՝ նշելով, թե՝ անկախ Ադրբեջանի գործողություններից, ամեն ինչ անելու են Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ:

Արդյո՞ք Փաշինյանի այս հայտարարությունը ենթադրում է, որ հետագա գործընթացների ողջ պատասխանատվությունն ուղղակի դրվելու է «ժողովրդի» ուսերին՝ 168.am–ի հարցին ի պատասխան՝ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց.

«Ամիսներ շարունակ ասում եմ, որ այն մարդիկ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար շարունակում են օժանդակել կամ համաձայնել այն քաղաքականության հետ, որը վարվում է քաղաքացի Փաշինյանի ղեկավարությամբ, այո՛, նրանք, դառնում են հանցակից՝ և՛ արդեն տեղի ունեցած հանցագործությունների, և՛ պետական անվտանգության դեմ այն հանցագործությունների, որոնք նախատեսվում են մոտ ապագայում:

Եվ այս հայտարարությունով այդ անձը հենց ճշտում է, որ բոլորն են պատասխանատու այդ ամեն ինչի համար, դա հստակ է»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի տարածաշրջանային տեսլականին, որը նիստում ամփոփվեց «երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում» ձևակերպմամբ, Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց.

«Այդ նույն անձնավորությունը բազմիցս է կրկնել, որ ապաշրջափակումը հարյուր տոկոսով օգուտ է հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին, սակայն այն «օգուտները», որն Արցախն ունեցել է այդ ուժի կառավարումից և այդ անձի կողմից միայնակ ստորագրած փաստաթղթերով՝ ակնհայտ են. մենք ունենք տասնյակ-հազարավոր արցախցիներ, որոնք զրկվել են իրենց պատմական բնակավայրերից, մենք ունենք ամբողջովին տապալված դիվանագիտական աշխատանք, Արցախին պատկանող հողերի և Ադրբեջանին չպատկանող 7 շրջանների բռնակցում:

Եվ հիմա, երբ խոսքը Սյունիքի մասին է, երբ Ադրբեջանն ու Թուրքիան տեղ չեն թողնում կասկածների, որ իրենց անհրաժեշտ է տարածաշրջանում ամբողջովին փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը՝ իրենց հեռահար նպատակների, այն է՝ նեոօսմանյան, նեոթուրան կամ այլ անուններով, և երբ իշխանությունն ասում է, որ դա հարյուր տոկոսով համապատասխանում է հայ ժողովրդի նպատակներին, դա նշանակում է, որ այս իշխանությունն ամբողջովին համաձայն է թուրք-ադրբեջանական ռազմավարության հետ և, մասնավորապես, հայերի ցեղասպանության ավարտի հասցնելու հետ:

Հիշեցնեմ, որ անցյալ դարում նպատակ էին դրել ամբողջովին ոչնչացնել հայ ժողովրդին, առնվազն՝ որպես պետական ազգ, ու այժմ, քանի որ դա չեն հասցրել այն ժամանակ անել, նրանք շտապում են դա անել այս դարում մինչև 2023 թվականը. Ցեղասպան Թուրքիան և իր կողմից ծնած ցեղասպան Ադրբեջանը 100 տարվա կարճաժամկետ ծրագիրն ուզում են հասցնել ավարտին»:

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

Ուկրաինայի ներկայիս իշխանությունը «քամելեոն» է

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

T-80 տանկը շրջվել է գլխիվայր

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները