Ադրբեջանցիները Սև լճի մոտ 4 դիրք են տեղակայել. Մեծ թվով հայ կամավորներ կան տարածքում՝ սպասում են հրահանգի

Իրավիճակ

ա

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւ լճի տարածքում վերջին օրերին հարաբերական կայուն է, թեպետ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց նվաճած դիրքերում եւ 4 դիրք են տեղակայել, յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող, սակայն Սյունիքից փոխանցում են, որ թշնամին չի ավելացնում իր թվաքանակը, այլ գործողություններ չի ձեռնարկում։

Միակ տարօրինակ բանն այն է, որ սահմանված ժամկետից ավելի հաճախ են հերթափոխ իրականացնում։

Ի դեպ, մեծ թվով կամավորներ՝ մեր կողմից, շարունակում են մնալ Սյունիքում, այս պահին թեեւ նրանց չեն մոբիլիզացրել, բայց ամեն պահի պատրաստ սպասում են հրահանգի»: