Ես միանգամից կհասկանամ, եթե Դուք սկսեք ստել, պարոն Փաշինյան. Ռոման Բաբայան. ՏԵՍՆՅՈՒԹ

Եվ եթե անկեղծ չպատասխանեք, ես Ձեզ կտամ հաջորդ հարցը, արդեն` ավելի կոնկրետ, եւ Դուք չեք կարողանա տակից դուրս գալ

Իսկ ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պատերազմի առաջին օրվանից կարգավորման տարբեր մոդելներ եւ կարգավորման շատ լավ մոդելներ է Ձեզ առաջարկել: Ես մի քանի հարց ունեմ պարոն Փաշինյանին: Կարծում եմ, որ պետք է տամ այս հարցերը եւ ակնկալում եմ, որ Հայաստանի վարչապետը կպատասխանի այս հարցերին եւ` անկեղծորեն: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարեց ռուս հեռուստալրագրող, «Պռավո գոլոսա» հաղորդաշարի հաղորդավար, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը:

«Պետք չէ ինձ խաբել, քանի որ ես բավականին շատ տեղեկությունների եմ տիրապետում: Ես միանգամից կհասկանամ, եթե Դուք սկսեք ստել, պարոն Փաշինյան: Հարցը հետեւյալն է. ճի՞շտ է, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պատերազմի առաջին օրվանից կարգավորման տարբեր մոդելներ եւ կարգավորման շատ լավ մոդելներ է առաջարկել Ձեզ, ոչ թե` նրանք, որոնք կան հիմա, այլ` շատ լավերը, եւ Դուք ամեն անգամ ուշադիր լսել եք այդ առաջարկները եւ մերժել եք, Դու պարզապես հրաժարվել եք: Երկրորդ հարցը. ճի՞շտ է, պարոն Փաշինյան, որ այս առճակատման, այս պատերազմի առաջին վայրկյաններից, այս պատերազմի առաջին օրերից ձեզ օգնություն է առաջարկվել, եւ այդ օգնությունն անմիջապես տրամադրվել է Ձեզ, ընդ որում` հսկայական չափերի: Ճի՞շտ է, որ տասնյակ ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել հայկական ռազմական օդանավակայաններում եւ ոչ միայն ռազմական օդանավակայաններում: Խնդրում եմ պատասխանեք մեզ: Ճի՞շտ է, որ Դուք ստացել եք ձեր խնդրած սպառազինության համակարգերը: Դուք անձա՞մբ եք խնդրել եք եւ ստացե՞լ եք դրանք: Պատասխանեք այս հարցերին, եւ այդ ժամանակ մենք կփորձենք պարզել` արդյոք Դուք իրականում ունակ եք պատասխան տալ Ձեր արածի համար, ունակ եք պետություն ղեկավարել, եւ մարդիկ, ովքեր այսօր էլ շարունակում են աջակցել ձեզ, միգուցե նրանք շատ նոր բաներ իմանան... Պարզապես պատասխանեք այս հարցերին եւ` անկեղծորեն: Եվ եթե անկեղծ չպատասխանեք, ես Ձեզ կտամ հաջորդ հարցը, արդեն` ավելի կոնկրետ, եւ Դուք չեք կարողանա տակից դուրս գալ, - ասել է Ռոման Բաբայանը:

Տեսանյութը՝ այստեղ