Analitik.am-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջ վերնախավին՝ պատգամավորներ, նախարարներ և այլն, Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ սոցցանցերում սկսեն ակտիվ հայհոյել ու քարկոծել ընդդիմադիրներին, գոյություն չունեցող դավաճաններ հորինեն,մեղավորներ նշանակեն և այլն։ ՔՊ քաղաքական վերնախավը որոշում է կայացրել վերսկսել հանրության պառակտումը և այդ կապակցությամբ էլ զանգեր են արվել ՔՊ-ական պատգամավորներին և կուսակցության այլ անդամներին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ական որոշ պատգամավորներ և պաշտոնյաներ ընդդիմացել են այս հրահանգին և ասել, որ այս պահին, երբ առաջնագծում մարտեր են ընթանում, մեր զինվորներն են զոհվում, նպատակահարմար չեն գտնում պառակտման նման ալիք սկսել, ինչին ի պատասխան ՔՊ վերնախավից ասել են, որ «այդքան պարգևավճարներ էիք ստանում, հիմա պետք է դրա դիմաց ինչ-որ բան անել»։
Ըստ մեր աղբյուրի, հրահանգը շատ չոր է և բոլորին շատ խիստ հանձնարարված է սկսել մեղավորների փնտրտուքը և սլաքներն ուղղել դեպի այդ հորինված մեղավորները։
0Comments