Աշնան ամենանորաձև գույնը վարսերի համար

Իտալացի բլոգեր, ինտերիեր դիզայներ Վալենտինա Ֆեռանին լիովին տարբերվող գույն է առաջարկում այս աշնան համար

Ընդունված է մտածել, որ աշնանը վարսերի համար պետք է ընտրել կարմիրի և շագանակագույնի մուգ երանգները՝ եղանակին համապատասխանելու համար: Սակայն համարձակ կանանց ընդունված ներկապնակը չի բավարարում: Իտալացի բլոգեր, ինտերիեր դիզայներ Վալենտինա Ֆեռանին լիովին տարբերվող գույն է առաջարկում այս աշնան համար: Միլանում կայացած Նորաձևության շաբաթվա ընթացքում իտալուհին ներկայացել էր բաց վարդագույն վարսերով, ինչը մեծ հավանության էր արժանացել՝ ինչպես Վալեի մոտ 3 մլն հետևորդների, նրան անդադար լուսանկարող պապարացիների, այնպես էլ՝ ավագ քրոջ՝ սուպեր բլոգեր իյարա Ֆեռանիի կողմից: