ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ:
Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան»...
Հասկանո՞ւմ եք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:
Բա որ չունի, էտ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էտ մարմնի դատավոր...
Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ է էս աստիճան ծաղրը հանդուրժել։
Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք...
Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում...
Անձնական կարծիք- Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»:
0Comments