Տոկիոյի ծոցում «Հագիբիս» թայֆունի ժամանակ պանամական նավ է խորտակվել, ինչի հետևանքով 9 մարդ համարվում է անհետ կորած, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Kyodo գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նավում, ընդհանուր առմամբ, 12 մարդ է եղել՝ Մյանմայի երեք, Չինաստանի յոթ և Վիետնամի երկու քաղաքացիներ:
Նշվում է, որ նավի անձնակազմի երեք անդամի հաջողվել է փրկվել, մյուսներին որոնում են:
0Comments