Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, Instagram-ում երկար դադարից հետո լուսանկարներ է հրապարակել քաղցկեղի դեմ մոր պայքարի լուրերի ֆոնին։ 22-ամյա աղջիկը լուսանկարներ է հրապարակել է Stories բաժնում՝ ցույց տալով նոր ֆոտոշարքին պատրաստվելու ընթացքը եւ մի քանի հաջող կադրեր։
Աննան լուսանկարներում ներկայանում է վառ կարմիր, միջին երկարգության հագուստով, որն ընդգծում է նրա շքեղ կազմվածքը։ Կրքոտ կերպարը լրացրել են նյուդ երանգի կոշիկներն ու կախազարդը։
«Հիասքանչ դայակը» սերիալի դերասանուհու դուստրը փորձել է նաեւ մուգ գույնի հագուստ՝ խայտաբղետ նախշով եւ փոռավոր օձիքով։ Աննան այն համադրել է լայնեզր գլխարկի, սեւ զուգագուլպաների եւ քուղերով կոպիտ ճտքակոշիկների հետ։ Հետեւորդներից շատերը նրան քննադատել են չափազանց երջանիկ լուսանկարների համար մոր՝ քաղցկեղի դեմ պայքարելու մասին լուրերի ֆոնին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը գլիոբլաստոմա ախտորոշմամբ հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Համցանցում տեղեկություններ են տարածվել, որ Զավորոտնյուկն անբուժելի հիվանդ է, սակայն առայժմ այդ տեղեկատվությունը ոչ հերքվել է, ոչ հաստատվել։
0Comments