ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի շուրջ ստեղծված իրավիճակին Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին: Այս մասին նա հայտարարել է MSNBC-ին տված հարցազրույցում, գրում է News Week-ը։
«Կարծում եմ՝ Ռուսաստանն այս ամենում իր մասնակցությունն ունի»,-ասել է Փելոսին:
Ընդ որում, նա չի հստակեցրել, թե Ռուսաստանը ինչպես կարող էր մասնակից լինել այդ սկանդալին։ Բայց հիշեցրել է, որ 2016 թվականին Ռուսաստանը միջամտել էր ԱՄՆ-ի ընտրություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը։ Այդ մասին հայտարարել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
0Comments