Խառնաշփոթ գործեր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեր գործերը՝ իրենց խառնաշփոթ վիճակով,  իրենց դժվարություններով, իրենց անպարզությամբ, ուղղակի հանձնեք Իմ Ձեռքը. Ես արդեն միջոցներ Եմ գործադրում՝ վերջ տալու անկայունությանն ու աններդաշնակությանը
հավատ

Հիսուս

Օգոստոսի 29

Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը: (Ես. Լ. 15)

Ապրեք այս զորավոր զգացումը. Ապավինեք Ինձ: Չէ՞ որ հավատարիմ լինելով՝ առաջնորդում եմ ձեզ ապահովաբար: Հավատու՞մ եք Ինձ՝ ձեր Վարդապետին, որ կատարված բաների միակ նպատակը ձեր աղոթքներին պատասխանելն է: Հիշեք, որ Ես Գերագույն Էակն Եմ, ով գիտե ամեն բան և ում իրավասության տակ է գտնվում ամեն ինչ:

Ձեր գործերը՝ իրենց խառնաշփոթ վիճակով,  իրենց դժվարություններով, իրենց անպարզությամբ, ուղղակի հանձնեք Իմ Ձեռքը. Ես արդեն միջոցներ Եմ գործադրում՝ վերջ տալու անկայունությանն ու աններդաշնակությանը:

Իմացեք, որ բժշկելու ժամանակ Ես ավելի մեծ ցավ չեմ պատճառի, քան հիվանդին բժշկող բժիշկը: Այս գործերը անելիս Ես մեծ քնքշություն Եմ դնում նրանց մեջ: