Հուլիսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ուսումնական թռիչք իրականացնող ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նախնական վարկածով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել:
Ներկայում միջոցառումներ են ձեռնարկվում ինքնաթիռի անձնակազմի հայտնաբերման ուղղությամբ:
Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վթարի պատճառները հետաքննելու համար:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության նավերը:
0Comments