Լիտվացի զույգը Սոնկայարվի քաղաքում «կնոջը ձեռքերի վրա պահելու» մրցույթի աշխարհի չեմպիոն է դարձել, հաղորդում է Associated Press-ը:
Մասնակիցները պետք է իրենց կանանց ձեռքերի վրա պահած ցատկեին գերանների վրայով եւ հատեին ջրավազանները:
Զույգը 1 րոպե եւ 6,72 վայրկյանի ընթացքում անցել է 253.5 մ տարածքը՝ առաջ անցնելով ֆինլանդացի ռեկորդակիրներից:
Նշվում է, որ մրցույթին աշխարհի տարբեր երկրներից տասնյակ զույգեր են մասնակցել: Ամուսնացած լինելը պարտադիր պայման չէ: Կազմակերպիչները նշում են, որ տղամարդիկ մրցույթին մասնակցելու համար կարող են «գողանալ» իրենց հարեւանի կնոջը:
0Comments