Համացանցային բուռն քննարկումների պատճառ է դարձել Ավետ Բարսեղյանի հեղինակած և Ռազմիկ Ամյանի կատարած երգը՝ նվիրված Սերժ Սարգսյանի 65-ամյակին:
Թեմային, առանց անուններ տալու, անդրադարձել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»:
Analitik.am-ը թեմայի մասին զրուցել է ՀՀ մշակույթի նախարության արվեստի վարչության աշխատակցի հետ: Հարցին, հնավո՞ր է արդյոք կոչումների շնորհման հարցը քննարկել և հանձնած կոչումները ետ վերցնել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ երբևիցե նման դեպք չի գրանցվել:
Նշենք նաև, որ պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենքում չկան կետեր, որի համաձայն կարող են երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար հանձնած կոչումը ետ վերցնել:
0Comments