ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կոշտ գնահատական է տվել Վրաստանում ընթացող իրադարձություններին:
«Մեր արևմտյան կոլեգաների իրականացրած աշխարհաքաղաքական ինժեներիայի հետևանքների ցայտուն օրինակ է այն, ինչ հիմա կատարվում է Վրաստանում: Արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել այն անհանդուրժելի գործողությունների վրա, որոնց դիմում են ուլտրանացիոնալիստները Վրաստանում:
Ռուսաֆոբիայի բոլոր երևույթները չնկատելու են տրվում՝ միայն թե կտրեն վրաց և ռուս ժողովուրդների միջև առկա բոլոր կապերը և վերարտադրեն մեր համատեղ պատմությունը»,-РИА Новости–ի տեղեկացմամբ՝ ասել է Լավովը:
Նա նաև անդրադարձել է Ուկրաինայում իրականացված համանման գործընթացներին՝ բնութագրելով այդ երկրում արձանագրված հետընթացը՝ բոլոր ասպարեզներում: Լավրովը, մասնավորապես, նշել է.
«Մի երկիր, որը նախքան Պորոշենկոյի ղեկավարությունն օժտված էր ահռելի պոտենցիալով, Պորոշենկոյի ռեժիմի ընացքում վերածվեց միջազգային օգնություն աղերսողի, զրկվեց արդյունաբերական բազայից, տուժեց աշխատուժի արտահոսքից, էլ չեմ հիշատակում հասարակության բաժանումը, միմյանց նկատմամբ թշնամանքի սուր մթնոլորտը և հոգևոր արժեքներից մեծ հետընթացը»,- ասել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Live24. am-ը տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է` Վրաստանը ցնցվում է անկարգությունների ալիքից, որոնց հիմքում ռուսաֆոբ տրամադրություններն են:
0Comments