ՊՍԺ-ի եւ «Յուվենտուսի» նախկին դարպասապահ, իտալացի Ջանլուիջի Բուֆոնն առաջարկներ ունի պորտուգալական «Պորտուից», բրազիլական «Ֆլումինենսեից», անգլիական «Լիդսից» եւ իտալական «Ատալանտայից», հաղորդում է gazetta.it-ը։
41-ամյա իտալացի դարպասապահն առավել գրավիչ է համարում «Պորտուի» առաջարկը։ Բուֆոնը դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին եւ կընդունի առաջարկներից մեկը։
Ավարտված մրցաշրջանում Բուֆոնը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 25 հանդիպման, բաց թողել 5 գոլ, 9 խաղում գոլ բաց չի թողել, գրում է NEWS.am SPORT:
0Comments