Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը հաղորդել է, որ իրեն արգելել են մտնել Հայաստան որպես «անցանկալի անձ»: Այս մասին գրում է Գազետա.ռու՝ հղում անելով unian.net-ին։
Նրա խոսքերով, դա տեղի է ունեցել Ռուսաստանի պահանջով:
«Անձնագրային հսկողության կետում ներկայացրեցի սովորական անձնագիրս, քանի որ այցելությունը ծառայողական չէր, իսկ ես դիվանագիտական անձնագիրս չեմ չարաշահում: Երկարատև ստուգումից հետո սպաները հայտնեցին, որ տվյալների բազայում նշված է «մուտքի արգելք»: Երբ խնդրեցի բացատրել պատճառը, ասացին, որ անհայտ է և հայտնել չեն կարող: Ուղղակի՝ անցանկալի անձ»,- հայտարարել է Նայեմը:
Նա նշել է, որ բոլոր հանգամանքները պարզելուց և հավանաբար, «իրենց դեսպանի միջամտությունից հետո», իրեն, այդուհանդերձ, թողել են մտնել Հայաստան՝ «մեկանգամյա մուտք» նշումով:
Մուստաֆա Նայեմը միջադեպի մասին ֆեյսբուքյան գրառում է արել։
0Comments