Չկա՛ Նոր Հայաստան, չկա հեղափոխություն. Թորոս Ալեքսանյան

Այն դեռ անցյալում է՝ հին ու հալածված

Ովքեր որ, այսօրվա դրությամբ, դատողություններ են անում Հին Հայաստան ու Նոր Հայաստան կատեգորիաներով, ովքեր որ դատողություններ են անում հեղափոխություն և հակահեղափոխություն կատեգորիաներով, կամ սևեր ու սպիտակներ կատեգորիաներով՝ միանշանակ այս երկրի թշնամիներն են:

Չկա՛ Նոր Հայաստան, այն դեռ անցյալում է՝ հին ու հալածված, չկա հեղափոխություն, կա տեղափոխություն միայն, ու չկան սպիտակներ. խաղատախտակին, ինչպես միշտ, սևերն են՝ սևի երկու երանգ, որոնք ունեն իշխանություն ու ֆինանս, և ամեն օր, առավոտից մինչև գիշեր, իրենց տափակ ու ձանձրալի երգերն են պատվիրում (փողով երգիչների պակաս էլ չունենք, աստված տվել է ու չի խնայել), սակայն երկուսն էլ, ի զարմանս իրենց, տանուլ են տալու, և գալու է երրորդը, այն երրորդ գույնը, որը կկառուցի Նոր Հայաստանը, և հեղափոխությունը մարդկանց ուղեղներում կանի միայն, այլ ոչ թե փողոցներում խառնակություն կանի, և որը ազատություն կտա բոլոր մյուս գույներին, քանզի գեղեցիկը բոլոր գույների համադրությամբ է ստեղծվում:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից