ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով նախկինում արված իր հայտարարություններին, թե իրեն զգուշացրել են ինչ-որ «դաշտ» չմտնելու մասին,հայտնեց.«Ես ասացի, որ ինձ նման նախազգուշացում է եղել, որ նման դաշտ եմ մտնում։ Աշխատակիցների կողմից, ովքեր տեղյակ են, թե այդ դաշտում 40-41 տոկոսն ում է պատկանում:Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է սա արվում, ես ունեմ իմ հիմնավոր մոտեցումները, բայց դրանք դեռ չեմ հայտնի։ Հնարավորինս ավելի շատ կտեղեկացվեմ. Ես էլ կորած մարդ չեմ. ինձ էլ են շատ ինֆորմացիաներ հասնում։ Վերլուծում եմ, փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս»:
Ես էլ կորած մարդ չեմ. ինձ էլ են շատ ինֆորմացիաներ հասնում. Սանասարյան
Վերլուծում եմ, փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս
0Comments