Չինացի հետազոտողները կապիկների ուղեղում ներդրել են մարդկային MCPH1 գենը, որը պատասխանատու է ուղեղի զարգացման համար: Ստացվել են գենետիկորեն փոխված պրիմատներ: Փորձարկմանը դիմացել է 15-ից 5-ը:
Հիմա գիտնականների խնդիրն է ուսումնասիրել հենց MCPH1 գենը, որը ձևավորում է կենտրոնական նյարդային համակարգը: Գիտնականների մեկ այլ խումբ էլ քննադատում է այս փորձարկումը, քանի որ կարծում է, որ ուղեղի զարգացման հետ կապված գենի ներդրումը կապիկի օրգանիզմ հակասում է էթիկական նորմերին:
Մինչդեռ փորձարկման դիմացած 5 մակականերն անցել են թեստավորման փուլը՝ նրանց ուղեղը թեև նույն ծավալի է եղել, սակայն ցուցաբերել է առարկաների ճանաչողության ու հիշողության ավելի լավ արդյունքներ:
0Comments