Մշակութային գործիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ դեմ արտահայտվելով թատրոնի նոր տնօրենի նշանակմանը:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվել են մարտի 28-ին: Կոնստանտին Օրբելյանը պնդում է, որ նախարարությունն իրեն նախապես այդ մասին չի տեղեկացրել։ «Նազենի Ղարիբյանը 9 ամիս փորձում է այնպես անել, որ ես հեռանամ: Գուցե սա ինչ-որ անձնական վերաբերմունք է, գուցե ես նրան դուր չեմ գալիս»,- ասել է նա և նշել, որ կոլեկտիվը կորոշի՝ ինչպես է լինելու հետագան, ինչպես է թատրոնը շարունակելու իր աշխատանքը:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ այցելել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ։ Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը ասել էր, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի:
0Comments