ՊԵԿ-ը քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության մակարդակի իրական գնահատման համար

Դա նաեւ պայմաններ է ստեղծում, որպեսզի հետագայում հնարավոր լինի միջազգային կազմակերպություններից անհրաժեշտ ֆինանսական օգնություն ստանալ

Կառավարության ծրագրում միայն 6.2 բաժինը նվիրված է պետական ֆինանսական հատվածին եւ հիմնականում անդրադառնում  է ստվերային տնտեսության խնդրին եւ պետական եկամուտների ավելացմանը:

Մարտի 21-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում իրականացման ընթացքի եւ ձեռբերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանը մասնավորապես նշեց, որ նրանք ԿԲ-ի եւ Ֆինանսների նախարարության ակտիվ մասնակցությամբ քայլեր են ձեռնարկում ստվերային տնտեսության մակարդակի իրական գնահատման համար:

«Դա նաեւ պայմաններ է ստեղծում, որպեսզի հետագայում հնարավոր լինի միջազգային կազմակերպություններից անհրաժեշտ ֆինանսական օգնություն ստանալ», - հավելեց Անանյանը: