Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրոյի նախագծերը

Մանրամասներ
գերմանիա

Գերմանիան սառեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ նախագծերի իրականացումը եվրաինտեգրումից երկրի նահանջի և բողոքի ցույցերի կոշտ ճնշման պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

«Ցավոք, Գերմանիան կասեցրել է 237 միլիոն եվրոյի նախագծերը: Տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն և նրա գերատեսչությունը նման որոշում են կայացրել՝ ի պատասխան Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կուրսից դուրս գալու և բողոքի ցույցերի ճնշման։

Մենք դադարեցրել ենք Բաթումիում կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցերի արդիականացման և ջրային ենթակառուցվածքների հետ կապված նախագծերի ֆինանսավորումը։ Այնուամենայնիվ, քաղհասարակությանն ու օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը կշարունակվի»,- ասել է Ֆիշերը: