Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- նշված է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ստորագրած որոշման մեջ։
Աբրահամյանը, հիշեցնենք, վարչապետի օգնական էր նշանակվել 2022թ. մարտի 21-ին։
Ավելի վաղ նա եղել է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի նախագահ, նաև՝ պաշտոններ զբաղեցրել ռուսական ֆինանսական ընկերություններում։
0Comments