ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«Նիկոլը փորձում է ձեւացնել, որ իր կռիվը Հայաստանի երեք նախագահների հետ է, մինչ դեռ ինքն էլ գիտի, որ իրական իր խնդիրը պատմության դատաստանն է:
Նիկոլն ամեն օր արթնանում է մեր հինգ հազար զինվորների եւ Արցախի գերեզմանափորի խարանը ճակատին եւ սերունդների անեծքի բեռը վզին: Այդ խարանն ու անեծքը հետապնդելու են նրան մնացած իր ամբողջ կյանքում, եւ նա այս կյանքում այլեւս ոչ մի ուրիշ գործ չի ունենալու, քան հայ ժողովրդի հանդեպ կատարած մեծ մեղսագործությունից մաքրվելու ու արդարանալու անհույս փորձերը:
Պատմության դատաստանի առջեւ PR-ակցիաները անզոր են: Անգամ եթե իր մտածված բանավեճում ոչ մի հաջողության չհասնի, նա հաշվել է, որ նման բանավեճի փաստն անգամ փրկօղակ է, որովհետեւ տպավորություն է ստեղծում, որ բանավիճելու բան կա:
Բանավիճելու ոչինչ, մինչդեռ, չկա:
Պատմությունն արձանագրել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարմամբ Արցախն ազատագրվել է եւ հենց այդ նույն Փաշինյանի նշած 1994 թվականին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ ստացել միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման արդյունքում` ոչնչացվել եւ հայաթափվել»:
0Comments