«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը»․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
քպ

«Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը։

Հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է, որ երրորդ երկիրն ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը։

Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ շփման պարզեցված սահմանային և մաքսային հսկողության մեխանիզմներ»,- ասել է ՀՀ վարչապետը։