Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ պարզեցնելով Վրաստանի քաղաքացիների մուտքի և ելքի կարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստան մուտքի անայցագիր ռեժիմն այժմ տարածվում է Վրաստանի այն քաղաքացիների վրա, որոնք ժամանում են «Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով՝ ՌԴ-ում ժամանակավոր մնալու, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»։
Նախկինում Վրաստանի քաղաքացիների այս խմբերն իրավունք չունեին մուտք գործել Ռուսաստան կամ դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից՝ առանց վիզա ստանալու։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, և այժմ քաղաքացիների նշված խմբերը կարող են այցելել Ռուսաստան «իրենց ինքնությունը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա (Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստու գրքույկ, ճամփորդական փաստաթուղթ Վրաստան վերադառնալու համար):
0Comments