Forbes հանդեսն օրերս ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում ներառված են նաև հայազգի մեծահարուստները:
Ըստ Forbes-ի ցուցակի՝ հայերի շարքում ամենահաջողակը ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվել է 3,7 մլրդ դոլար: Ցանկում նա զբաղեցնում է 568-րդ հորիզոնականը:
Հաջորդը՝ Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան): Վերջինս ունի 3,5 մլրդ դոլար և զբաղեցնում է 617-րդ հորիզոնականը:
Ցանկի հաջորդ ամենահարուստ հայը՝ Արգենտինա տեղափոխված գաղթականների ժառանգ Էդուարդո Էռնեկյանն է, որի կարողությունը գնահատվել է 1,6 մլրդ դոլար:
Իսկ ԱՄՆ-ի ամենահարուստ ոսկերիչ Քերոլին Ռաֆայելյանի կարողությունը գնահատվել է 1 մլրդ դոլար:
0Comments